Գրավիչ․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը

10:37   16 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է գրավիչ կերպարում։ Կարդում երգչուհին կրում է սպիտակ վերնաշապիկ եւ տաբատ եւ վարդագույն երանգի վերնազգեստ։ Կերպարը համալրել է արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել է․ «Իմ թանկագիններ, հիմա պատրաստվում եմ այս ամիս կայանալիք կանադական ու ամերիկյան քաղաքների մենահամերգներիս։

Իսկ հոկտեմբեր ամսին սկիզբ կառնի իմ համերգային շրջագայությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքներում։

Այդ քաղաքների մասին ինֆորմացիան կհրապարկեմ փոքր-ինչ ավելի ուշ»։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր քնքուշ ու հմայիչ կերպարում։ Լիլիթ Հովհաննիսյանը սեւ վերնաշապիկ էր կրում, դեղին վերնազգեստ։ Նա մեղմ շպարով էր, վարսերը գեղեցիկ հավաքված էին։ Լիլիթի կերպարն ամբողջացնում էին վզնոցները։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Հիմա»։



© NEWS.am STYLE