«Էմոցիոնալ տեղատարափ է»․ Հասմիկ Խոջյանը՝ քնքուշ կերպարում

15:43   16 սեպտեմբերի, 2019

Երիտասարդ դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր էմոցիոնալ կերպարը։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում Հասմիկը երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է մեղմ շպարով ու գեղեցիկ վարսահարդարմամբ։ Երիտասարդ դերասանուհու առջեւում իր արտացոլանքն է, իսկ կադրին կից նա գրել է․

«...երբ ներդաշնակ ես ինքդ քեզ հետ, երբեմնի պատահած ամենաթույլ քամին անգամ փոթորիկ է թվում ու տակնուվրա է անում ներաշխարհդ, հոգիդ, սիրտդ, մտքերդ.... էմոցիոնալ տեղատարափ է....»։

Ավելի վաղ Հասմիկը ներկայացել էր գրավիչ կերպարում․ կրում էր բալագույն վերնաշապիկ, վերնազգեստ։ Հասմիկը գեղեցիկ շպարով էր, մեղմ ժպտում էր։ Երիտասարդ դերասանուհին կադրերին կից դիմել էր հետեւորդներին ու երկրպագուներին՝ գրելով․ «...իսկ ո՞ր նկարը կընտրեիր Դու»։

 

Լուսանկարը՝ @photobynare



© NEWS.am STYLE