Ճերմակ, երկարափեշ զգեստ․ միշտ կանացի Նունե Եսայանի նոր լուսանկարը

13:47   16 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Նունե Եսանյանը կիսվել է հմայիչ կադրով։

Երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է կանացի ու շքեղ կերպարում։ Կադրում հայտնի եւ սիրված երգչուհին կրում է սպիտակ, երկարափեշ զգեստ, մեղմ շպարով է։ Լուսանկարին կից երգչուհին մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ երգչուհին լուսանկար էր հրապարակել՝ ներկայանալով էլեգանտ ու շքեղ կերպարում։ Կադրում հայտնի եւ սիրված երգչուհին ամուսնու՝ դերասան, հաղորդավար Ավո Խալաթյանի հետ էր։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Նունե Եսայանը կրում էր երեկոյան, շքեղ, ծաղիկներով զգեստ, գեղեցիկ շպարով էր։ 

«Հավերժ երիտասարդ, կանացի․․․», «Միշտ չքնաղ», «Գեղեցիկ եք, Նունե ջան», «Լավագույն զույգը երբեւէ», - հրապարակմանը կից գրել էին հետեւորդները։



© NEWS.am STYLE