Դեմնա Գվասալիան լքում է Vetements-ի ստեղծագործական տնօրենի պաշտոնը

16:11   16 սեպտեմբերի, 2019

Ժամանակակից ամենալավ դիզայներներից մեկը՝ Դեմնա Գվասալիան, լքում է Vetements բրենդի ստեղծագործական տնօրենի պաշտոնը, որի համահիմնադիրն է արդեն 5 տարի։ Դիզայների եղբայրը՝ Գուրամ Գվասալիան մնում է Vetements-ի գլխավոր տնօրենի պաշտոնում։

Демна Гвасалия

«Vetements-ը միշտ եղել է ստեղծագործական մտքի աշխատակազմ։ Մենք կշարունակենք մեծացնել սահմանները՝ հետեւելով ապրանքանիշի սկզբունքներին։ Այն, ինչ անցած տարիների ընթացքում ստեղծել է Դեմնան համարվում է Vetements-ի պատմության հիմքը», - հայտնել է նա WWDի հետ հայտարարության մեջ։

Հայտնի է, որ դիզայները շարունակում է մնալ  Balenciaga ապրանքանիշի ստեղծագործական տնօրենը։ Նոր հավաքածուի ցուցադրությունը տեղի կունենա Փարիզում՝ սեմտեմբերի 29-ին։

Այս ամառ Դեմնան խառնված էր Օլգա Բուզովայի հետ սկանդալում։ «Осторожно, Собчак!» շոուի թողարկումներից մեկի ժամանակ հաղորդավարուհին ակնարկել է, որ նորաձեւության տներից մեկը խնդրել է նրան այլեւս չկրել իրենց բրենդի հագուստ։ Բուզովան եզրակացրել է, որ խոսքը Balenciaga նորաձեւության տան ստեղծագործական տնօրեն Դեմնե Գվասալիայի մասին է։

Լուսանկարները՝ Ian Langsdon/EPA/Shutterstock



© NEWS.am STYLE