Սլացիկ կազմվածք, ուլտրակարճ զգեստ․ Ռիփին հրապուրիչ կերպարում

18:33   16 սեպտեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ում նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է հրապուրիչ տեսքով։ Ռիփին կրում է ուլտրակարճ, մարմինն ընդգրկող, զոլավոր զգեստ, ցանց զուգագուլպաներ։ Ռիփին մեղմ դիմահարդարմամբ է։ Կադրերին կից Ռիփին կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Մարդիկ, որոնք միշտ ստում են, նրանք պարզապես բավականաչափ խելք չունեն, որպեսզի ասեն ճիշտը, սուտը թուլության եւ հիմարության նշան է»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում էր. նա սպորտային տաբատ էր կրում եւ վառ տոպ: Երգչուհին նորաձեւ սպորտային կոշիկ էր ընտրել, նրա ձեռքին պաղպաղակ էր: Ռիփին պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ի՞նչ եք կարծում՝ սերը կփրկի՞ աշխարհը»:

Լուսանկարները՝ @vahestep



© NEWS.am STYLE