Նուրբ շպար, գեղեցիկ կեցվածք․ Մարիամ Մելիքյանի նոր հրապարակումը

19:49   16 սեպտեմբերի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է հմայիչ կերպարում։ Դերասանուհու լուսանկարն արված է հատուկ հավելվածի միջոցով։ Կադրին կից Մարիամը մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE