Բնական շպար․ Ադրիանա Գալստյանի առօրյա կերպարը

20:43   16 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Ադրիանա Գալստյանը ներկայացել է եթերային կերպարում։

Մոդել-դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացել է քնքուշ ու մեղմ կերպարում։  

Հրապարակմանը կից Ադրիանան անգլերեն լեզվով  կատարել է հետեւյալ գրառումը․ «Արեւի շողերի հետ խաղալիս»։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կապույտ բլուզի եւ ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ, վառ պայուսակն ու արեւային ակնոցը։ Ադրիանա Գալստյանը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն օգտատերերը նրան մի շարք հաճոյախոսություններ են արել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցկուհի»։



© NEWS.am STYLE