«Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»․ Աննա Դովլաթյանի եւ նրա մայրիկի ջերմ լուսանկարը

21:39   16 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դերասանուհի Աննա Դովլաթյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանաով մայրիկի հետ։

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի էմիայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված լուսանկարում դերասանուհին պատկերված է մայրիկի հետ։ Կադրում Աննա գլուխը դրել է մայրիկի ծնկների, իսկ ջերմ հրապարակմանը կից նա շնորհավորել է նրա տարեդարձը՝ գրելով․ «Ծնունդդ շնորհավոր, մամ ջան»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարներում դերասանուհին զոլավոր շրջազգեստ էր կրում եւ կոստյում: Ոճային դերասանուհին դրանք համադրել էր սպիտակ սպորտային կոշիկների հետ: Կերպարն ամբողջացնում էին լայնեզր գլխարկը եւ սեզոնի ամենաթրենդային պայուսակներից մեկը: Աննա Դավլաթյանը նախապատվություն էր տվել նուրբ զարդերին՝ վզնոց, ժամացույց եւ թեւնոց: «Ողջույն»,- լուսանկարը մակագրել էր նա:



© NEWS.am STYLE