Զարուհի Բաբայանը՝ սպորտային կերպարում

23:43   16 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Զարուհի Բաբայանը նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է սպորտային կերպարում։

Instagram-յան էջում հրապարակված կադրում հմայիչ երգչուհին կրում է սպտիակ վերնաշապիկ, ջինսե տաբատ, սպիտակ երանգի սպորտային կոշիկներ։ Կերպարը համալրում են գլխարկն ու ժակետը։ Զարուհի Բաբայանը հրապարակմանը կից որեւէ մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք՝ օրեր առաջ հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ շապիկ էր կրում, որը համադրել էր բաց գույնի տաբատի եւ վերնազգեստի հետ: Կերպարն ամբողջացնում էին պարզ սանրվածքը, խոշոր ականջօղերը եւ ոճային պայուսակը: «Շատ քիչ մանկություն, եւ կյանքը ավելի ուրախ ու հետաքրքիր է դառնում»,- լուսանկարներից մեկը մակագրել էր երգչուհին:



© NEWS.am STYLE