Շքեղ ու կանացի․ Սիրուշոյի նոր հրապարակումը

10:36   17 սեպտեմբերի, 2019

Հայտնի երգչուհի Սիրուշոն հաճախ է զարմացնում եւ ուրախացնում իր երկրպագուներին սոցցանցերում տեղադրված հետաքրքիր հրապարակումներով: Թեեւ նրա ոչ բոլոր երկրպագուներն են հնարավորություն ունենում ներկա գտնվելու նրա շրջագայություններին, նա նրանց տխրել չի թողնում՝ տեղադրելով համերգային ծրագրից հատվածներ:

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում երգչուհին հարսի զգեստով է, վարսերը գեղեցիկ հարդարված են, շատ նուրբ շպարով։ Հրապարակումը կադր է երգչուհու նոր՝ «Գօզալ» տեսահոլովակից։

Կադրին կցի Սիրուշոն գրել է․ «Վարդը մեկ ամիս կյանք ունի, դուն ամենայն վախտ ես, Գօզալ»։

«Աննկարագրելի գեղեցկություն, նրբությու՜՜ն, մի հրաշք», «Սիրում եմ Ձեզ», «Հիանում եմ նոր հավաքածուով», «Գերազանց», «Հիանալի», - կադրին կից իրենց հիացական խոսքերն են հղել սիրված երգչուհու հետեւորդներն ու երկրպագուները։



© NEWS.am STYLE