Վառ շպար, ճերմակ վերնաշապիկ․ Անահիտ Սիմոնյանի գայթակղիչ կերպարը

11:43   17 սեպտեմբերի, 2019

Երգչուհի, դիզայներ, Անահիտ Սիմոնյանի Instagram-ի էջը շատ ակտիվ է: Նա այդ հարթակն օգտագործում է իր շքեղ լուքերը ցուցադրելու, սեփական նորաձեւության տան նոր հավաքածուները ներկայացնելու համար: Նա հրապարակում է նաեւ ամուսնու՝ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկոյի, որդու՝ Արմանի հետ ջերմ, ընտանեկան, գեղեցիկ լուսանկարներ եւ տեսանյութեր:

Անահիտ Սիմոնյանն իր միկրոլբոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում Անահիտը կրում է ճերմակ վերնաշապիկ, կորսետ, իսկ մեկնաբանությունների հատվածում նա նշել է, որ դրանք իր սեփական ապրանքանիշից են։ Անահիտը վառ շպարով է, վարսերը գեղեցիկ հարդարված են։

Ավելի վաղ Անահիտ Սիմոնյանն իր եւ Հայկոյի որդու՝ Արմանի լուսանկարն էր հրապարակել, որը մեքենայում պառկած էր գլխիվայր։ Զվարճալի հրապարակմանը կից Անահիտ Սիմոնյանը ռուսերեն լեզվով գրել էր․ «Սա նորմա՞լ է»։

 



© NEWS.am STYLE