Տաթեւիկ Ադումյանը՝ ուսերը բաց ամառային զգեստով

14:08   17 սեպտեմբերի, 2019

Սերիալային դերասանուհի Տաթեւիկ Ադումյանը առանձնանում է հայկական շոու-բիզնեսում իր՝ ոճի յուրահատուկ ընկալմամբ ու մշտապես փորձարկումներ անելու պատրաստակամությամբ: Նա թերեւս առաջիններից էր, ով վարսերին վարդագույն երանգ հաղորդեց ու փորձեց աֆրիկյան հյուսքերը, որոնք պարզապես գրավեցին հայ աղջիկների սրտերը:

Տաթեւիկն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է ամառային ու հմայիչ կերպարում։ Տաթեւիկը կրում է ճերմակ զգեստ, որի վրա երկնագույն երանգի խաղիկներ են։ զոլավոր վերնաշապիկ, մուգ երանգի տաբատ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Տաթեւիկը լուսանկար էր հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել էր առանց շպարի։ Կադրում Տաթեւիկը կրում էր զոլավոր վերնաշապիկ, մուգ երանգի տաբատ։ Հրապարակմանը կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE