«Ես քեզ կսպանեմ»․ Սամբուրսկայան բողոքել է աղյուսով իրեն հետապնդող հանդուգն երկրպագուից

13:08   17 սեպտեմբերի, 2019

Հայտնի դերասանուհի, «Ունիվեր» սերիալի աստղ Նաստասիա Սամբուրսկայան իր Instagram-ի հետեւորդներին բողոքել է ոչ ադեկվատ երկրպագուից։ Նրա հետ հանդիպումը Նաստասիայի համար գրեթե ողբերգություն էր դառնալու։

«Ներկայացումից հետո ինձ հանդիպեցին երկու երիտասարդ։ Մեկը, Փառք Աստծու, իմ վիրավորանքներից հետո պտտվեց ու գնաց, իսկ երկրորդն ինձ վրա ծանր քար նետեց, որն ընկավ մեքենայից դռան մոտ, երբ ես անցնում էի նրա մեքենայի  կողքով», - պատմել է Սամբուրսկայան։

Ցավոք սրտի, Ռուսաստանում այնպիսի օրենք չկա, ըստ որի, կարգելվի նրան մոտենալը․ պետք է սպասել առեւանգման ։

«Եվ ի՞նչ կայնքի համար վտանգ եւ մահափորձ կհամարվեր, եթե նա սկզբում բղավեր «Ես կսպանեմ քեզ», իսկ հետո նոր սկսեր քարեր նետել», - նշել է դերասանուհին՝ իր հանդեպ վատ վերաբերած անձնավորությանը ոչ ադեկվատ անվանելով։

Նրա խոսքերով տղամարդը փորձել է անվտանգության աշխատակիցներին համոզել, որ դերասանուհին տիրացել է իր ունեցվածքին, ինչպես նաեւ մասնակից է Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհին։

«Ամենայն հավանականությամբ ազատ կարձակեն եւ հաջորդ անգամ ոչ մի օրենք չի կարող ինձ պաշտպանել նման պատահարից եւ քարը հաջորդ անգամ կհասնի գկխիս», - բարկացել է հայտնի դերասանուհին։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE