Ջասթին Բիբերի ամենամեծ երկրպագուն․ Հեյլի Բիբերը Vogue-ի շապիկին ներկայացել է թոփլես

11:12   17 սեպտեմբերի, 2019

Ջասթին Բիբերի կինը՝ մոդել Հեյլի Բիբերը դարձել է Vogue Australia-ի հոկտեմբերյան համարի հերոսուհին։ Նա ամուսնական կյանքի, նորաձեւության աշխարում կարիերայի, իր ուղու փնտրտուքի մասին անկեղծ հարցազրույց է տվել։

Ամսագրի նոր համարի շապիկի լուսանկարը հայտնվել է հրատարակության Instagram-յան էջում։

Լուսանկարում Հեյլին նայում է տեսախցիկին, վերարկուով ծածկել է բարեմասնությունները։ Այլ կադրերում Բիբերը կերպարանք է ընդունել վերարկուով եւ բաճկոնով։

«Նախկինում երբեք ոչ ոքի հետ չեմ ապրել, առաջին անգամ ես սովորեցի տարածքը կիսել այլ մարդու հետ։ Մենք փորձեցինք հարմարվել միմյանց, որպեսզի մեզ համար հարմարավետ լինի», - ասվում է հարցազրույցում։

Նա նաեւ պատմել է, որ առաջին անգամ Ջասթին Բիբերի տեսահոլովակը դիտել է, երբ 12 տարեկան էր․ «Ինչպես ցանկացած աղջիկ ես նույնպես մտածում էի, որ նա հմայիչ է եւ վայելում է իր երաժշտությունը»։ Այն հարցին, թե մինչ օրս Հեյլին Բիբերի երկրպագուն է, թե ոչ նա պատասխանել է․ «Այս պահին ես ամենամեծ երկրպագուն եմ»։



© NEWS.am STYLE