Chanel –ի տրանսգենդեր մոդելը կրկնօրինակել է Եղիզաբեթ II թագուհու կերպարները․ վառ լուսանկարներ

16:36   17 սեպտեմբերի, 2019

Թեդի Քուինլիվանը 16 տարեկանում փոխել է սեռը եւ երկար ժամանակ համարել է, որ մոդելային կարիերան հնարավոր չի համատեղել տրանսգենդերության հետ։ Այդուհանդերձ այս առանձնահատկությունը նրան չի խանգարել՝ նոր բարձունքներ գրավել։ Օրինակ՝ Paper հայտնի ամսագրում նկարահանվել է Եղիզաբեթ II թագուհու կերպարում։

Թեոդոր Քուինլիվանի էֆեկտիվ ֆոտոշարքի առաջին կադրերը հայտնվել են նրա Instagram-ում։ Տրանսգենդեր մոդելը, որը վերջերս դարձել է Chanel-ի կոսմետիկ հավաքածուի դեմքը, կիսվել է տպավորություններով եւ մի քանի կերպարներով, որոնք պատիվ է ունեցել փորձել։

«Գրողը տանի, հեքիաթային է մեկ օրով դառնալ թագուհի՝ այս կարեւոր համարի շապիկին։ Զվարճալի էր Եղիզաբեթ թագուհու կերպարում ներկայանալն ու թագավորական մեծությունը զգալը», - գրել է 25-ամյա Թեդին։

Լուսանկարները՝ papermag.com



© NEWS.am STYLE