Սպասարկող անձնակազմի հարբեցողության պատճառով Եղիզաբեթ II-ը զրկվել է սեփական բարից

20:13   17 սեպտեմբերի, 2019

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիզաբեթ II-ը սպասարկող անձնակազմի հարբեցողության պատճառով զրկվել է սեփական բարից, որը տեղակայված էր Բուքինգեմյան պալատում։ Այս ամսին գրում է Daily Star –ը՝ հղում կատարելով «Թագավորական պալատի գաղտնիքները» շոուին։

Թագավորական ընտանիքի մամուլի ծառայության նախկին աշխատակից՝ Դիկ Արբիտերի խոսքերով, Բուքինգեմյան պալատի բարը ստիպված են եղել փակել, քանզի սպասարկող անձնակազմը սկսել էր աշխատանքային ժամերի ընթացում շատ հաճախ «մեկ բաժակ ալկոհոլ խմել»։

Նրա խոսքերով աշխատակիցները նույնպես կարող էին օգտվել թագավորական լողավազանից։ Մամուլի նախկին խոսնակը եւս աշխատանքի ընթացքում բազմիցս օգտվել է այդ հաճույքից։



© NEWS.am STYLE