«Անսպասելի ու հետաքրքիր»․ Քենդալ Ջենները շիկահեր է դարձել

18:16   17 սեպտեմբերի, 2019

Մոդել Քենդալ Ջենները համալրել է շիկահերների բանակը։ Այսօր մոդելն իր Instagram-ի Stories բաժնում վարսերի նոր երանգով կադրեր է հրապարակել։

Кендалл Дженнер

Քենդալի քույրերը բազմիցս տարատեսակ փորձարկումներ են կատարել։ Քայլին կեղծամների մի ամբողջ հավաքածու ունի, իսկ Քիմ Քարդաշյանն արտաքինի կտրուկ փոփոխության դիմել է 2015թ․-ին։ Այն ժամանակ բոլորը նրան սկսեցին համեմատել Դրակո Մալֆո Մալֆոյի հետ  (Հարրի Փոթեր ֆիլմից կերպար)։

«Ինչպիսի գեղեցկուհի, շատ տպավորիչ է», «Շատ է սազում», «Հիասքանչ է», «Շակիրանյին ես նմանվել», «Անասելի գեղեցիկ է», «Ճիշտ ես արել, որ բացացրել ես վարսերիդ երանգը, շքեղ տեսք ունես», «Անսպասելի ու հետաքրքիր», - նշել են Քենդալի հետեւորդները։



© NEWS.am STYLE