Ուրգանտը մարմնավորել է ջրմուղագործի, որը խանգարում է Սոբչակի եւ Մալախովի զրույցին (վիդեո)

23:12   17 սեպտեմբերի, 2019

Հաղորդավար Իվան Ուրգանտը ծաղրել է Քսենիա Սոբչակի եւ Անդրեյ Մալախովի հոլովակը, որում նրանք լոգարանում պառկած հեռախոսով խուսում են միմյանց հետ։ Զվարճալի հոլովակում նա հանդես է եկել ջրմուղագործի կերպարում, գրում է Lenta.ru-ն։

Картинки по запросу малахов собчак

Հայտնի շիկահերը հարսանիքի օրը Առաջին ալիքի եթերում հայնտվել է պրոմո-հոլովակ, որում Սոբչակը ակնարկում է նոր հեռուստաշոուի մասին։ Կադրերում սլանդալային Սոբչակը լոգարանում է։ Նա զանգահարում է ինչ-որ Անդրեյի եւ ասում է, որ առաջարկություն է ստացել, որից անհնար է հրաժարվել։ Ավելի ուշ խոսվեց նաեւ այն մասին, որ հնարավոր է Սոբչակը դառնա «Пусть говорят» հաղորդման հաղորդավարը։

Մի քանի օր անց Անդրեյն է պատասխան հոլովակ նկարահանել, որում  «Россия-1» հեռուստաալիքի հաղորդավարը կնոջ հետ լոգարանում է․ «Այո, թանկագինը, գիտես քեզ նման քանիսն են եղել», - հեգնանքով նշել էր Մալախովը։

Այս դրվագներից հետո ջրամատակարարի կերպարով լոգարան է մտնում Ուրգանտը։ «Ընկերներ, ներողություն եմ խնդրում, սակայն կոյուղում վերջացրեք ձեր զրույցը, այլապես կխցանվի։ Իսկ Բարի Ալիբասովն ամբողջը խմել է, մաքրելու ոչինչ չկա», - զայրացել է Ուրգանտը։



© NEWS.am STYLE