«Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր»․ Մարիամ Մելիքյանի շնորհավորանքը՝ ամուսնուն

23:35   17 սեպտեմբերի, 2019

Հայտնի հայուհիներից «Instagram-ի թագուհի» կարելի է համարձակորեն անվանել Թուրքիայում բնակվող, տարբեր սիթքոմներից հանրությանը հայտնի դերասանուհի, մոդել Մարիամ Մելիքյանին: Նրա Instagram-ի էջը պարզապես ողողված է հրապուրիչ լուսանկարներով, գայթակղիչ կադրերով, որոնք հիմնականում ներկայացնում են նրա հագեցած ու զվարճանքներով լի առօրյան:

Մարիամ Մելիքյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, ուր յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացրել է ամուսնու հետ։ Ընտանեկան կադրում զույգը ջերմ գրկախառնված է, իսկ կադրին կից Մարիամը գրել է․ «Շնորհակալ եմ, որ ծնվել ես, իմ սեր։ Ծնունդդ շնորհավոր»։

Նշենք, որ ավելի վաղ Մարիամ Մելիքյանը լուսանկար էր հրապարակել, որում պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը ջերմ գրկախառնված էր։ Կադրին կից երիտասարդ դերասանուհին մեկնաբանություն չէր թողել։



© NEWS.am STYLE