«Թունավորված» Մեգան Մարքլը համբավի փրկության համար դիմել է Քեյթ Միդլթոնին

13:11   18 սեպտեմբերի, 2019

Մեգան Մարքլը լրջորեն մտածում է վերջին տարում բավականին շատ ընկած համբավի մասին։ Բրիտանական լրատվամիջոցներում ամեն օր դքսուհու հասցեին քննադատական հերթական չափաբաժինն է տրվում։ The Mirror-ի տվյալներով, Մարքլը վերջապես գիտակցել է, որ հարկավոր է լուծել այդ հարցը։

Արքայազն Հարրիի հետ սիրավեպի սկզբում եւ մինչեւ իր թագավորական հարսանիքը Մեգանը բրիտանական հասարակության շրջանում բավականին հայտնի էր։ Հաջորդող սկանդալները՝ շքեղ երեկույթների, baby shower-ի, մասնավոր ինքնաթիռով թռիչքները, փչացրեցին նրա համբավը։ Մեգանի եւ «ժողովրդի սիրելի Քեյթի» թշնամության մասին խոսակցություններն էլ կրակին միայն յուղ են ավելացնում։

Աղբյուրի խոսքերով Մեգանը խոստովանել է, որ «շեղվել է» ճանապարհից։ «Նա գիտի, որ հարկավոր է որոշում կայացնել՝ հասարակությանը դեպի իրեն ձգելու եւ մարդկանց սերը վերադարձնելու համար, ինչպես Հարրիի հետ հանդիպելու ժամանակահատվածում էր», - նշել է աղբյուրը։

Հասարակության աջակցությունը վերադարձնելու համար նա ոգեշնչում է ստանում Քեյթ Միդլթոնից։ Աղբյուրը պնդում է, որ Մարքլը խորհրդի համար դիմել է Միդլթոնին, քանի որ նա «նա հասկանում է հասարակ բրիտանացիների զգացմունքներն ու մտքերը»։

Արքայազն Հարրիի կինը ընդունել է այն փաստը, որ Միդլթոնը կարող է իր համար ոգեշնչման մեծ աղբյուր հանդիսանալ։ Քեյթը արքայազն Ուիլյամի հետ սիրավեպի եւ ամուսնության ընթացքում ստացել է զգալի փորձ։ «Մեգանը հասկանում է, թե ինչ կարող է նրանից սովորել։ Այսուհետ մենք Սասեքսի միանգամայն այլ դքսուհի կտեսնենք․ ավելի համեստ եւ ուշադիր։ Մենք նրան կտեսնենք ավելի նման Քեյթին», - հրատարակությունը ցիտում է իր աղբյուրին։

Լուսանկարները՝ Լegion-media, Getty images



© NEWS.am STYLE