ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ

09:00   18 սեպտեմբերի, 2019

ԽՈՅԵՐ

Այսօր եղանակի մասին մտորումները հակառակ սեռի ներկայացուցչի մոտ կարող է ծանոթության առիթ դառնալ: Այնպես որ եղանակից դժգոհելուց առաջ համակրելի զրուցակից ընտրեք:

ՑԼԵՐ

Այսօր մեծ է հավանականությունը, որ կհանդիպեք ձեր կյանքի մեծագույն սիրուն ամենաանսպասելի վայրում: Աշխատեք պատրաստ լինել այդ հանդիպմանը եւ ճանաչել նրան` հարյուրավոր դեմքերի մեջ:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր սիրելիի եւ ձեր միջեւ առաջացած խնդրին կողքից դիտելու փոխարեն ավելի լավ կանեք գործել: Ամենադժվարն առաջին քայլն է, դրանից հետո ամեն ինչ իր հունով կընթանա:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր անձնական կյանքում կարող է հայտնվել անսպասելի եւ ակոչ մեկը: Պետք չէ փախչել ակնհայտից, դա չի փոխի իրավիճակը: Դուք պետք է ընդունեք եւ հասկանաք փոփոխությունները:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր դուք կփորձեք հաստատում գտել այն մտքին, թե սիրելին այլեւս չի սիրում ձեզ: Աշխատեք հանգստանալ, եւ եթե կասկածներ ունեք, նրբանկատորեն հարցրեք սիրելիին:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր ձեզ բավականին դժվար կլինի ադեկվատ լինել սիրելիի հետ, այնպես որ չզարմանաք, եթե նա շոկի մեջ ընկնի ձեր պահվածքից:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ամենահարմար օրն է, որպեսզի սիրելիի հետ գնաք բնության գիրկ, նստեք խարույկի շուրջ: Կարող եք հրավիրել նաեւ ձեր ընկերներին:

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր Կարիճների սիրելին կարող է նրանց հաճելիորեն զարմացնել: Հնարավոր է, որ Կարիճները կասկածանքով են վերաբերվել իրենց զուգընկերների որոշ գաղափարներին եւ ծրագրերին, սակայն այսօր նրանք կարող են համոզվել, որ վերջիններս իրավացի են եղել: 

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր աստղերը խորհուրդ են տալիս Աղեղնավորներին ռոմանտիկ երեկոն պլանավորելիս առաջին հերթին հաշվի առնել սիրելիի ցանկությունները: Թող որ ամեն ինչ լինի այնպես, ինչպես նրանք են կամենում: 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Եթե վերջերս Այծեղջյուրները գտնվում էին կատարյալ հարաբերությունների փնտրտուքի մեջ, ապա այսօր նրանք հնարավորություն կունենան վերջապես հասկանալ, թե ինչ է իրենց պակասում լիարժեք երջանկություն զգալու համար:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այսօր աստղերը Ջրհոսներին իրենց հետաքրքրասիրությունը բավարարելու հնարավորություն կնվիրեն:  Եթե նրանք վաղուց են ցանկացել իրենց սիրելիներին ինչ-որ հարց տալ, այսօր իսկական ժամանակն է այդ անել: 

ՁԿՆԵՐ

Բացառված չէ, որ այսօր սիրելիների հետ շփման հարցում Ձկները փոխըմբռնման պակաս զգան, ինչը թյուրիմածությունների կհանգեցնի: 

 

Աղբյուրը՝ Junona.org



© NEWS.am STYLE