Սլացիկ ոտքեր, խորը դեկոլտե․ Աստղիկ Սաֆարյանի համարձակ բացվածքով զգեստով

10:39   18 սեպտեմբերի, 2019

Աստղիկ Սաֆարյանը հայկական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչներից է, որի ոչ միայն ձայնով, այլեւ գեղեցիկ լուքերով, նրբագեղ ճաշակով կարելի է անվերջ հիանալ: Աստղիկն իր՝ ոճն ու ճաշակը հաճախ ցուցադրում է Instagram-ի էջում՝ հրապարակելով նոր լուսանկարներ ու տեսանյութեր, որոնք ուրախացնում են երգչուհու հետեւորդ-երկրպագուներին: Նրանք միշտ գնահատում են ոճային երգչուհու ամեն մի նոր լուքը։ Այն, որ երգչուհին գլխարկների սիրահար է, այլեւս գաղտնիք չէ ոչ երկրպագուների եւ ոչ էլ մեզ համար: 

Ոճային երգչուհին իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Նա կրում է բաց երկնագույն երանգի, խորը դեկոլտեով եւ համարձակ բացվածքով զգեստ։ Սիրված երգչուհին նուրբ շպարով է, իսկ աքսեսուարները համալրել են նրա կերպարը։ Հրապարակմանը կից նա անգլերեն գրառում է կատարել՝ գրելով․ «Ինքնավստահությունն ամենահմայիչ հատկությունն է, որը կարող է ունենալ կինը»։

Ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ շրջազգեստ էր կրում, որը համադրել էր նույն գույնի վերնաշապիկի հետ։ Հագուստն ընդգծել էր Աստղիկի գեղեցիկ կազմվածքը։ Երգչուհին կապել էր մազերը եւ որպես աքսեսուար՝ արեւային ակնոց կրել։ «Կյանքը 10 տոկոսով այն է, ինչ կատարվում է ձեզ եւ 90 տոկոսով այն՝ ինչպես եք դուք արձագանքում դրան»,- Չարլզ Սվինդոլի խոսքերը մեջբերել էր նա։



© NEWS.am STYLE