«Ընտանեկան լուսանկար»․ Իվետա Մուկուչյանը՝ լողազգետով

11:49   18 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Իվետա Մուկուչյանը հայկական երգարվեստի, թերեւս, ամենապայծառ ու ամենահամարձակ ներկայացուցիչներից մեկն է: Միկրոբլոգի իր էջում նա իր հետեւորդներին ու երկրպագուներին գրեթե ամեն օր ներկայացնում է իր գայթակղիչ, հմայիչ լուսանկրաները ֆոտոշարքերից, հանգստից կադրեր, համարձակ եւ նորաոճ կերպարները:

Երգչուհին իր Instagram-ի Stories բաժնում, որ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է տեղադրել՝ հերթական անգամ ցուցադրելով իր գայթակղիչ կերպարը։ Կադրն արված է լողավազանի մոտ։ Իվետան քույրիկի եւ երկու տղաների հետ է, կրում է սեւ գույնի լողազգեստ։ Հանգիստը նկարագրող կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել է․ «Ընտանեկան լուսանկար»:

Ավելի վաց երգչուհին լուսանկար էր տեղադրել, որում ցուցադրել էր իր գայթակղիչ ու ոճային կերպարը։ Իվետան ինքնթիռի մեջ էր։ Կրում էր սեւ գույնի տոպ, վերնաշաիկ, իսկ կերպարն ամբողջացնում էին փետուր ականօղերը։ Հրապուրիչ կադրին կից երգչուհին անգլերեն լեզվով գրել էր․ «Ճամփորդությունները ստիպում են կյանքիս այլ տեսանկյունից նայել»:



© NEWS.am STYLE