Մոդել Մոնիտա Սեբեգը դատի է տվել դերասան Քեւին Հարթին՝ մեղադրելով նրանց սեռական հարաբերությունների գաղտնի նկարահանման մեջ։ Աղջիկը պահանջել է 60 միլիոն դոլոր, հայտնում է The Independent-ը։
Հայցվորը պնդում է, որ 2017թ․-ին նրան Հարթի հետ նկարահանել են Լաս Վեգասի հյուրանոցներից մեկի համարի անկողնում։ Նույն տարվա սեպտեմբերին պրովոկացիոն տեսագրությունը հրապարակվել է համացանցում։ Սեբեգը պնդում է, որ Հարթն ու Ջեքսոնը նրան նկարահանելու պայմանավորվածություն են ունեցել։ Մոդելը դիմել է դատարան եւ որպես բարոյական փոխհատուցում պատասխանողից պահանջել ՝ 60 միլիոն դոլարի չափ գումար։
Բացի Հարթից, որպես պատասխանող ներգրավված է նաեւ նրա նախկին ընկերը՝ Ջոնաթան Ջեքսոնը, որին դերասանն ինքն էավելի վաղ մեղադրել շորթման մեջ․ Ջեքսոնը շանտաժի էր ենթարկել արտիստին եւ նրանից գումար պահանջել։
Դերասանն ավելի ուշ խոստովանել է, որ իրականում դավաճանել է իր կնոջը, երբ նա հղի էր։
Լուսանկարները՝ Jerritt Clark/Getty Images