«Վերջապեեեես...»․ Լիլիթ Հովհաննիսյանի նոր լուսանկարը՝ Տորոնտոյից

12:42   18 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միկրոբլոգի իր էջում ներկայացնում է ոչ միայն իր արվեստին վերաբերվող ստեղծագործական նորություններն ու նոր նախագծերը, այլեւ ցույց է տալիս իր շքեղ հանդերձանքները, դիմահարդարումները, նոր կերպարները, որոնք կերտում է իր հերթական տեսահոլովակներում։

Սիրված երգչուհին իր Instagram-ում նոր լուսանկար է  հրապարակել, որում ներկայացել է քնքուշ կերպարում։ Կարդում երգչուհին կրում է վառ կանաչ երանգի վերնաշապիկ, բաց վարդագույն սպորտային տաբատ։ Կերպարը համալրել է սպորտային գլխարկը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել է․ «Վերջապեեեես... Տորոնտոյում եմ, ու մինչ համերգի օրը 4 օր դեռ կա, բայց արդեն գրեթե բոլոր տոմսերը սպառված են։ Շատ ոգևորված եմ ու անհամբեր, կտեսնվենք ուրբաթ»։

Ավելի վաղ երգչուհին լուսանկար էր  հրապարակել, որում կրում էր սպիտակ վերնաշապիկ եւ տաբատ եւ վարդագույն երանգի վերնազգեստ։ Կերպարը համալրել էր արեւային ոճային ակնոցը։ Հրապարակմանը կից հմայիչ երգչուհին գրել էր․ «Իմ թանկագիններ, հիմա պատրաստվում եմ այս ամիս կայանալիք կանադական ու ամերիկյան քաղաքների մենահամերգներիս։

Իսկ հոկտեմբեր ամսին սկիզբ կառնի իմ համերգային շրջագայությունը Ռուսաստանի, Ղազախստանի և Ուկրաինայի քաղաքներում։

Այդ քաղաքների մասին ինֆորմացիան կհրապարկեմ փոքր-ինչ ավելի ուշ»։



© NEWS.am STYLE