«Երբ քեզ թվում է, թե ուժերդ արդեն սպառել ես, բարձրանում ես բեմ ու հասկանում, որ դա քեզ միայն թվում էր»․ Սոնա Ռուբենյանը բեմական կերպարում

13:36   18 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Սոնա Ռուբենյանը նոր լուսանկար է հրապարակել՝ երկրպագուներին ու հետեւորդներին ներկայացնելով իր բեմական կերպարը։

Իր Instagram-ում հրապարակված լուսանկարում երգչուհին վառ շպարով է, կրում է սեւ հանդերձանք․ վերնաշապիկ, տաբատ, երկարափեշ վերնազգեստ։ Կերպարն ամբողջացնում են նույն երանգի բարձրակրունկները։ Հրապարակմանը կից երիտասարդ երգչուհին կատարել է հետեւյալ գրառումը․ «Երբ քեզ թվում է, թե ուժերդ արդեն սպառել ես, բարձրանում ես բեմ ու հասկանում, որ դա քեզ միայն թվում էր»։

Ավելի վաղ տեղադրված կադրերում երգչուհին երեկոյան զգեստ էր կրում, որը զարդարված էր գեղեցիկ նախշերով։ Երգչուհին այն համադրել էր բարձրակրունկ կոշիկների հետ։ Նա գեղեցիկ սանրվածք էր ընտրել եւ արտահայտիչ շպար, որն ընդգծել էր գեղեցկությունը։ Կերպարն ակնհայտորեն դուր էր եկել հետեւորդներին, որոնք բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել։



© NEWS.am STYLE