Բալիկի սպասող Աննա Թովմասյանի առօրյա լուքը

16:46   18 սեպտեմբերի, 2019

Երգչուհի Աննա Թովմասյանը կիսվել է նոր լուսակարով՝ ներկայացնելով իր առօրյա կերպարը։

Իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, հրապարակված կադրում երգչուհին վերելակի մեջ է։ Կրում է սեւ զգեստ եւ հետաքրքիր նախշերով, գունավոր վերնազգեստ։ Երգիչ Արամեի կինը կերպարը համադրել է աքսեսուարների հետ՝ վզնոցներ, թեւնոցներ ու արեւային ակնոց։ Կադրին կից Աննան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Աննան բաց գույնի տաբատ էր կրում եւ բլուզ։ Կերպարն ամբողջացնում էին հետաքրքիր կոշիկները, ինչպես նաեւ նուրբ աքսեսուարները։ Հմայիչ երգչուհին գրեթե դիմահարդարված չէր։ Հետեւորդները հաճոյախոսություններ էին գրել՝ գնահատելով լուսանկարը։ «Շատ նուրբ, սիրուն Աննա»,- գրել էր նրանցից մեկը։



© NEWS.am STYLE