Աֆրիկյան հյուսքեր, լողազգեստ, լողափ․ Լուիզա Ներսիսյանը՝ ծավափնյա լուսանկարը

15:36   18 սեպտեմբերի, 2019

Երեւանի պետական կամերային թատրոնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը պարբերաբար իր էջում տեղադրում է գեղեցիկ սելֆիներ, հրապուրիչ լուսանկարներ: Դերասանուհու գեղեցկության ու թարմության դեմ ժամանակը պարզապես անզոր է:

Դերասանուհին իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին եւ երկրպագուներին ներկայացրել է ծովափնյա կերպարում։ Կադրում  դերասանուհին կրում է լողազգեստ, աֆրիկյան հյուսքերով է։ Հրապարակմանը կից դերասանուհին մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկարներ էր հրապարակել, որոնցում ներկայացրել էր գայթակղիչ կերպարում։ Կադրերն  արված էին Եգիպտոսում։ Դերասանուհին կրում էր լողազգեստ, ինչի վրայից վերնաշապիկ-զգեստ, որի կոճակներն արձակված էին։ Լուիզա Ներսիսյանը բավականին անսովոր վարսահարդարմամբ էր։ Լողափնյա հրապարակումներին կից նա անգլերեն լեզվով գրել էր․ «Մեկ անգամ Եգիպտոսում»։



© NEWS.am STYLE