«Պատժվածն առանց մեղքի չի լինում»․ ինչու են Վլադ Տապալովին ատում բոլորը

19:06   18 սեպտեմբերի, 2019

Սերգեյ Լազարեւը մասնակցել է ֆլեշմոբի, որով աջակցել է «մոսկովյան գործի» դերակատար, դերասան Պավել Ուստինովին, որին դատապարտել են 3 տարի ազատազրկման։ Արտիստն ուշադրություն է դարձրել այն փաստին, որ Ուստինովը մետրոյի մոտ ընկերոջն է սպասելիս եղել, երբ նրան ձեռբակալել են։ Այդուհանդերձ դերասանը չի դիմադրել, նշել է Լազարեւը՝ հղում կատարելով դեպքի տեսանյութին։

Լազարեւի հրապարակման մեկնաբանություններում իր կարծիքն է արտահայտել Լազարեւի նախկին գործընկեր՝ Smash խմբի մեկնակատար Վլադ Տոպալովը։ «Հիշիր, Շարապով, պատժվածն առանց մեղքի չի լինում», - «Հանդիպման վայրը չի կարելի փոխել» ֆիլմի հերոսին մեջբերել է Տոպալովը։

Այսպիսի կարծիքը նեգատիվի բուռն ալիք է բարձրացրել, սկսել են երգչին վիրավորել, իսկ օգտատերերից ոմանք էլ կատակել են, որ Տոպալովի եւ Լազարեւի շփումից միանգամայն պարզ է դառնում, թե ինչու է քանդվել Smash!! Խումբը։

Այժմ Վլադը ավելի իմաստուն է դարձել եւ սկսել է կրկին շփվել Լազարեւի հետ։ Իսկ այն ժամանակ արտիստը բացահայտ հայտարարել է, որ գեյերի շփումից նա հիացած չէ։ «Կյանքի ընթացքում բազմիցս ստիպված եմ եղել շփվել արվամոլների հետ եւ պարզվել է, որ նրանք անվստահելի մարդիկ են։ Կարող են դավաճանել։ Իսկ այս ամենն այն պատճառով, որ տղամարդը դադարում է տղամարդ լինելուց։ Տղաները պետք է սիրեն աղջիկներին», - հիշատակում է «Экспресс-газета»-ն։



© NEWS.am STYLE