Լողազգեստ, արեւայրուք․ Եվա Ռիվասը լողազգեստով արխիվային լուսանկար է հրապարակել

17:37   18 սեպտեմբերի, 2019

Եվա Ռիվասն այն համարձակ երգչուհիներից է, ով չի վախենում սուր քննադատություններից, իր հասցեին հնչեցրած վատ մեկնաբանություններից։ Նա միկրոբլոգի իր հետեւորդներին, երկրպագուներին մշտապես խենթացնում էր իր ցնցող լուսանկարներով, որոնց շարքը օրեցօր համալրվում է նորերով։

Եվա Ռիվասն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած հրապարակում հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, արխիվային լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Կադրում նա կրում է լողազգեստ։ Կադրն արված է 2017թ․-ին, իսկ դրան կից որեւէ մեկնաբանություն չկա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվա Ռիվասը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր հրապուրիչ կերպարում։ Կադրում նա կրում էր ուլտրակարճ, մարմինն ընգրկող, շքեղ զգեստ։ Վառ շպարով եւ գողոցիկ վարսահարդարմամբ էր։ Լուսանկարի վրա երգչուհին գրել էր․ «Ծնունդս շնորհավոր», իսկ կադրին կից՝ 32։



© NEWS.am STYLE