The White Shirt Project. հայտնիները թողարկել են Կառլ Լագերֆելդի հիշատակին նվիրված սպիտակ վերնշապիկներ

20:07   18 սեպտեմբերի, 2019

Ամռան սկզբին դիզայներ Կառլ Լագերֆելդի, որը մահացել է 2019թ․-ի փետրվար ամսին, ընկերներն ու կոլեգաները միավորվել են մեկ գաղափարի՝ A Tribute to Karl շուրջ։ The White Shirt Project-ն այժմ արդեն տվել է արդյունք։ Նրանք վերցրել են Լագերֆելդի հեղինակած սպիտակ վերնաշապիկի էսքիզը, սակայն նրանցից յուրաքանչյուրն այն ներկայացրել է սեփական ոճով ու ձեռագրով՝ թողնելով միայն օձիքի եւ ճարմանդների ձեւը։

Рубашка авторства Кейт Мосс

Քեյթ Մոսի հեղինակած վերնաշապիկը

Նախագիծը ղեկավարել է Կարին Ռոյտֆելդը, որը հանդիսանում է CR Fashion Book ամսագրի հիմնադիրն ու Karl Lagerfeld-ի ստեղծագործական խորհրդատուն է։Բացի նրանից սպիտակ վերնաշապիկի իրենց տարբերակները ներկայացրել են Քեյթ Մոսը, Տակասի Մուրակամին, Կարա Դելեվինը, Թոմի Հիլֆիգերն ու այլք։

Рубашка авторства Кары Делевинь

Կարա Դելեվինի հեղինակած վերնաշապիկը

Версия Такаси Мураками

Տակասի Մուրակամիի հեղինակած վերնաշապիկը

Рубашка Дианы Крюгер

Դիանա Կրյուգերի հեղինակած վերնաշապիկը

Ճերմակ վերնաշապիկը Կառլ Լագերֆելդի ոճի անքակտելի մասն է կազմել։

Вариант Томми Хилфигера

Թոմի Հիլֆիգերի տարբերակը

Карин Ройтфельд, Кейт Мосс и Такаси Мураками выпустили коллекцию белых рубашек памяти Карла Лагерфельда

Կարին Ռոյտֆելդի տարբերակը

The White Shirt Project հավաքածուի վերնաշապիկները շուտով հնարավոր կլինի գնել Farfetch-ում․ դրանք վաճառքի կհանվեն սեպտեմբերի 26-ին, յուրաքանչյուրից ներկայացված կլինի 77 օրինակ, իսկ գինը կլինի 777եվրո։ Վաճառքից ստացված ողջ հասույթը կուղղվի Sauver la Vie բարեգործական հիմնադրամին՝ փարիզյան Դեկարտ համալսարանի բժշկական փորձաքննությունների համար։

Աղբյուրը՝ Esquire

Լուսանկարները՝ COURTESY PHOTO, Getty Images



© NEWS.am STYLE