«Ցավը կգա ու կանցնի»․ բժիշկն անվանել է Քիմ Քարդաշյանի իրական հիվանդությունը

15:12   18 սեպտեմբերի, 2019

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ոչ միայն ցուցադրում է իր գեղեցիկ ու շքեղ կյանքը, այլ նաեւ երկրպագուներին անկեղծ պատմում է, որ ծանր հիվանդություն ունի։

Քանյե Ուեսթի կինը տառապում է պսորիազով երկար տարիներ։ Սակայն վերջերս Քիմ Քարդաշյանը կասկածել է, որ հիվանդ է գայլախտով եւ հանձնել է համապատասխան անալիզները։ Արդյունքները դրական են եղել։ Սակայն բժիշկը հայտարարել է որ կարող է սխալ տեղի ունեցած լինել։ Երկրորդ պատասխանները հերքել են նախկինի պատասխանները։

Պարզվել է, որ Քիմ Քարդաշյանն այլ հիվանդություն ունի։ Ինստադիվայի մոտ հայտնաբերել են պսորիատիկ արթրիտ։ Սա իմունային համակարգի հիվանդություն է, գիտնականներին անհայտ պատճառով սկսվում է հարձակվել առողջ մասնիկների եւ մարմնի հյուսվածքների վրա։ Այդուհանդերձ օրգանիզմի վիճակի վատթարացումը տեղի է ունենում ալիքաձեւ։

Սակայն, ինչպես պնդում է բժիշկը,  կյանքի համար ուղիղ սպառնալիք լինել չի կարող։

Քարդաշյանն այնքան է ուրախացել նոր ախտորոշումից, որ ասել է․ «Ցավը երբեմն կգա ու կանցնի, ես կարող եմ դա հաղթահարել եւ այն չի կարող ինձ կանգնեցնել», աստղին ցիտում է Women’s Health-ը։

Լուսանկարը՝ Instagram



© NEWS.am STYLE