«Սիրում եմ քեզ»․ Լիլուի եւ սիրելիի ջերմ լուսանկարը

19:36   18 սեպտեմբերի, 2019

Լոս Անջելեսում բնակություն հաստատած երգչուհի Լիլուն միկրոբլոգի իր էջի հետեւորդներին հաճախ է ուրախացնում՝ հրապարակելով կրքոտ եւ հրապուրիչ լուսանկարներ: Երգչուհին կիսվում է նաեւ իր որդու՝ փոքրիկ Ռոբերտի առօրյայի մասին պատմող լուսանկարներով ու տեսանյութերով:

Այս անգամ Լիլուն իր Instagram-ի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, նոր լուսանկար է տեղադրել, որում հանդես է եկել սիրելիի հետ։ Կադրերում երգչուհին գլուխը մեղմ դրել է սիրելիի ուսին, աչքերը փակ են, իսկ կադրին կից հեշթեգներում նշել է․ «Սիրում եմ քեզ»։

Ավելի վաղ երգչուհին ներկայացել էր գայթակղիչ կերպարում։ Կադրերում երգչուհին կրում էր ուսերը բաց, սեւ, երկարափեշ զգեստ, որը համադրել էր խոշոր գոտու եւ երկար ականջօղերի հետ։ Լիլուի վարսերը հավաքված էին, նա վառ դիմահարդարմամբ էր։ Կադրերին կից երգչուհին գրել էր․ «Բարեւ սեպտեմբեր»։



© NEWS.am STYLE