Ռիփին՝ հմայիչ կերպարում

23:43   18 սեպտեմբերի, 2019

Երգչուհի եւ դերասանուհի Ռիփին լինելով ակտիվ միկրոբլոգի իր էջում, գրեթե ամեն օր նոր հրապարակումներ է կատարում՝ իր հետեւորդներին ցուցադրելով նոր ֆոտոշարքերից կադրեր, հմայիչ ու իրեն հատուկ՝ գայթակղիչ լուսանկարներ։

Երգչուհին այսօր իր Instagram-ի Stories բաժնում, որտեղ յուրաքանչյուր ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է,  նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետուորդ-երկրպագուներին ներկայացել է հմայիչ տեսքով։ Ռիփին կերպարանք է ընդունել հայելու առջեւ։ Մեղմ շպարով է, կրում է մանուշակագույն երանգի զգեստ։ Կադրին կից նա մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին վառ կերպարում էր. նա սպորտային տաբատ էր կրում եւ վառ տոպ: Երգչուհին նորաձեւ սպորտային կոշիկ էր ընտրել, նրա ձեռքին պաղպաղակ էր: Ռիփին պարզ սանրվածք էր ընտրել, իսկ մեկնաբանություններում գրել է. «Ի՞նչ եք կարծում՝ սերը կփրկի՞ աշխարհը»:

Գլխավոր լուսանկարը՝ @vahestep



© NEWS.am STYLE