Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել

11:11   19 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի Անաստասիա Զավորոտնյուկը գիտակցության է եկել եւ ինքնուրույն շնչում է, հայտնում է KP.RU-ն՝ հղում կատարելով բժշկական միջավայրի աղբյուրներին։

Այդուհանդերձ թերթը նշում է, որ դերասանուհու ինքնազգացողության մասին պաշտոնական ինֆորմացիա չեն ստացել։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնում էին, որ 48-ամյա դերասանուհուն առողջական վիճակի վատթարացման պատճառով միացվել էին թոքերի արհեստական օդափոխության ապարատին։

Զավորոտնյուկի համառ լռություն պահպանող ընտանիքի անդամների կողմից պաշտոնական մեկնաբանություն նախկինի պես չկա։

Արտիստուհու ծանոթներն անուղղակի կերպով հաստատում են, որ նա գտնվում էհիվանդանոցում, սակայն նրա ներկայացուցիչները հրաժարվում են որեւէ մեկնաբանություն տալ։

 

 

Լուսանկարները՝ Фонд Поддержки Патриотического Кино/ТАСС,

 Екатерина Чеснокова/РИА Новости



© NEWS.am STYLE