Մերկացած Բելլա Հադիդը սադրիչ կերպարում հիացրել է տղամարդկանց

15:12   19 սեպտեմբերի, 2019

22-ամյա մոդել Բելլա Հադիդը մասնակցել է համարձակ ֆոտոշարքի։ Նոր վարսահարդարմամբ ամերիկացի մոդելը կերպարանք է ընդունել թոփլես։

Միլիոնատեր Մոհամեդ Հադիդի ժառանգն իր մոդելային կարիերայի գագաթնակետին է։ Աստղը բազմամիլիոնանոց պայմանագրեր է ստորագրում ամենահայտնի բրենդների հետ։ Հադիդը մի մոդելի հեղինակութոյւն է ստեղծել, որը պատրաստ է վառ կադրերի համար դիմել ցանկացած էքսպերիմենտների։

Նոր ֆոտոշարքում Բելլան կերպարանք է ընդունել  ճակատագրական կնոջ կերպարում։ Նա նկարահանվել է առանց հագուստի՝ թողնելով միայն երկար, կաշվե ձեռնոցները։ Դրանց վրա մոդելը կրում է թանկարժեք զարդեր․ սպիտակ ոսկուց թեւնոցներ եւ մատանիներ։ պարանոցին կա մուգ երանգի կաշվից սադրիչ չոկեր ։ Հադիդը վարսերը թաքցրել է մուգ կեղծամի ներքո։ Ֆոտոմոդելն առանց շպարի է։

 Աստղի երկրպագուներն ուշադրություն են դարձրել իրենց կուռքի փարթամ բարեմասնություններին։ մադելը հայտնի է իր ընդգծած կազմվածքով։ Շատերը խոստովանել են, որ Բելլայի կերպարն իրենց հիշեցնում է հետախուզական ֆիլմերի հերոսներին։

«Դու Բոնդի իսկական ընկերուհին ես։ Շատ սեքսուալ ես», «Կազմվածքդ իդեալական է», «Ցանկանում եմ տպել այս լուսանկարն ու փակցնել պատիս», «Դու լավագույն ժամանակակից մոդելն ես, ոչ ոք չի կարող քեզ հետ համեմատվել», - գրել են նրանք մեկնաբանությունների հատվածում։

Աղբյուրը՝ Cosmo



© NEWS.am STYLE