Վերնաշապիկ, ջինսե տաբատ․ Արփի Գաբրիելյանի առօրյա կերպարը

20:39   19 սեպտեմբերի, 2019

Դերասանուհի, հեռուստահաղորդավարուհի, նաեւ երգչուհի Արփի Գաբրիելյանը գրեթե միշտ փայլում է տարբեր ֆոտոշարքերում, միկրոբլոգի իր էջում պարբերաբար հմայիչ լուսանկարներ է տեղադրում, որոնցում կիսվում է իր ուղեւորությունների մասին:

Արփի Գաբրիելյանն իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդ-երկրպագուներին ներկայացել է առօրյա կերպարում։  Դերասանուհին կադրում կրում է ամառային վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Արփիի կերպարն ամբողջացնում են արեւային ակնոցն ու պայուսակը։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել, սակայն երկրպագուները բազում դրական մեկնաբանություններ են թողել․ «Տիկնիկ», «Ամենասիրունն ես դու», «Ամենայուրահատուկ», - գրել են նրանք։

Ավելի վաղ Արփիի հրապարակած լուսանկարում նա պարզ սանրվածքով էր, նա գրեթե շպարված չէր։ Դերասանուհին պատկերված էր վարդի փնջի հետ։ Նա լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոխայոսություններ էին գրել։ «Գեղեցկուհի»,- նշել է օգտատերերից մեկը։

 



© NEWS.am STYLE