Կարմիր վերնաշապիկ, ջինսե տաբատ․ Դիանա Գրիգորյանը՝ հմայիչ կերպարում

16:37   19 սեպտեմբերի, 2019

Սցենարիստ, հաղորդավարուհի, նաեւ դերասանուհի Դիանա Գրիգորյանը իր Instagram-ում ներկայացնում է ոչ միայն հրապուրիչ լուսանկարներ, տեսանյութեր, այլեւ իր մտորումներով կիսվում է երկրպագու-հետեւորդների հետ:

Դիանա Գրիգորյանը միկրոբլոգի իր էջի Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում սցենարիստն իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հմայիչ կերպարում։ Նա կրում է կարմիր երանգի վերնաշապիկ, ջինսե տաբատ։ Կադրին նա որեւէ մեկնաբանություն չի թողել։

Նշենք, որ ավելի վաղ Դիանա Գրիգորյանը լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր էլեգանտ կերպարում։ Նա կրում էր ճերմակ վերնաշապիկ, սեւ պիջակ։ Վառ շպարով էր։ Հրապարակմանը կից նա որեւէ գրառում չէր կատարել։



© NEWS.am STYLE