Սլացիկ ոտքեր, եթերային զգեստ․ Ժաննա Բուտուլյանը գրավիչ լուսանկար է հրապարակել

17:47   19 սեպտեմբերի, 2019

Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:

Դերասանուհին իր  Instagram-ի  Stories բաժնում, որտեղ ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո ջնջվում է, նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է գայթակղիչ կերպարում։ Ժաննան կրում է սեւ, ծաղկավոր, եթերային զգեստ, իսկ կերպարը համալրել են սեւ երանգի բարձրակրունկները։ Կադրում նա կերպարանք է ընդունել աթոռին նստած։  Կադրին կից Ժաննան մեկնաբանություն չի թողել։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում ներկայացել էր գեղեցիկ ու նուրբ շպարով, կրում էր սեւ վերնաշապիկ, նույն երանգի տաբատ, բաճկոն, իսկ կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկները։



© NEWS.am STYLE