17:11 19 սեպտեմբերի, 2019Քիմ Քարդաշյանի թիկնազորը շատ զգույշ եւ ուշադիր է աստղի անվտագության հարցում։ Երբեմն նույնիսկ չափից ավելի։
Օրերս շատ տհաճ միջադեպ է տեղի ունեցել։ Քրիսն առանց զգուշացնելու որոշել է տեսակցել դստերը։ Երբ նա հայտնվել է տան հետեւի բակում նրան կողոպտչի տեղ դնելով՝ գետնին են պառկեցրել։ Արդյունքում Քարդաշյան-Ջեններ ընտանիքի գլխավոր անդամի համար ստիպված են եղել ստապ օգնություն կանչել, գրում է Metro-ն։
Տեղի ունեցածի մասին Քիմն իմացել է, երբ իր ընկերոջ՝ Ջոնաթան Չեբանի հետ երթեւեկում էր մեքնայով։ Նրան զանգահարել է Քլոեն եւ խնդրել է շտապ վերադառնալ տուն։ Քույրը պատմել է, որ մոր համար բժիշկ է կանչել, որը բղավում էր ցավից։
«Աստված իմ, Քիմ քո ողջ թիկնազորը հարձակվել է մայրիկի վրա։ Ես զանգահարել եմ 911, դա խելագարություն է», - հայտարարել է Քլոեն։

Հեռախոսազանգի ընթացքում լսվում էր Քրիսի ձայնը։ Նա Քիմին բողոքել է՝ ասելով, որ վնասել է պարանոցը։
Երբ Քիմը հասել է տուն Քրիսին արդեն պատգարակի վրա տեղափոխում էին շտապ օգնության մեքենա։ Քանյե Ուեսթի կինը տեսնելով վնասվածք ստացած մորը չի կարելի զսպել արցունքները։

Սակայն Քիմը վախենալու բան ունի։ Աստղը սաստիկ վախեցել է 2016թ․-ին Փարիզում կատարված կողոպուտից։ Քիմին գերի էին վերցրել հյուրանոցի համարում եւ պահանջել են թանկարժեք զանդերը։