Արքայազն Հարրին եւ Մեգան Մարքլը 4-ամսեկան որդու հետ այցելել են փաբ (ֆոտո)

18:11   19 սեպտեմբերի, 2019

Մեգան Մարքլն ու արքայազն Հարրինվերցրել են 4-ամսեկան որդուն՝ Արչիին եւ այցելել են Վինդձորում գտնվող The Rose & Crown փաբ։ Այս մասին նորությունը համացանցում հայտնվել է դեռեւս օգոստոսի վերջին, սակայն այսօր TMZ-ի տրամադրության տակ հայտնվել են այդ օրվա լուսանկարները։

Սասեքսի դքսի եւ դքսուհու այցն անսպասելի էր, այդ իսկ պատճառով  թագավորական ընտանիքի համար ոչ սեղան, ոչ առանձին տաղավար ամրագրված չի եղել։

Հաստատության այցելուները սկզբում նույնիսկ չեն էլ հասկացել, թե ով է եղել նրանց կողքին նստած։ Ընտանիքը բավականին լավ ճաշել է, իսկ արքայազն Հարրին իրեն թույլ է տվել մի քանի բաժակ տեղական գարեջուր խմել։

Ականատեսների խոսքերով  զույգը մոտավորապես երկու ժամ է անցկացրել այնտեղ, իսկ այդ ժամանակահատվածում փոքրիկը ոչ մի անգամ չի լացել։ Նրանք հասարակ ընտանիքներից տարբերվել են միայն թիկնազորի առկայությամբ․ երկու թիկնապահ եւ ոստիկանության երկու սպա։

Герцогів Сассекських супроводжували охоронці

Ինչպես հայտնի է երեխայի ծնունդից առաջ  ծնողները հրաժարվել էին ալկոհոլից եւ նախաօատվություն եին տալիս առողջ ապրելակերպի։ Այն ժամանակ, աղբյուրների խոսքերով թագավորական զույգը սնվում էր բանջարեղենով, իսկ միսն ու ձուկը նրանց համար պատրաստում էին գոլորշու վրա։



© NEWS.am STYLE