Հիանալի նորություն․ բժիշկները գնահատել են Զավորոտնյուկի առողջանալու շանսերը

16:13   19 սեպտեմբերի, 2019

«Անաստասիա Զավորոտնյուկն ապրելու հնարավորություն ունի», - հայտարարել է նրա ընկերուհին, որի անունը չի բարձրաձայնվում։ Այս մասին հայտնում է «Московский комсомолец»-ը։

«Նաստյայի տնօրենը երկար ժամանակ չէր պատասխանում ոչ մի հարցի։ Այսօր վերջապես պատասխանել է», - «МК»-ին պատմել է դերասանուհու ընկերուհին։ - Մարինան մեզ գրել է, որ աստղի մոտ ապաքինվելու հնարավորություն է առաջացել։ Շանսերն իրականում փոքր չեն։ Նա նաեւ հավելել է, որ Զավորոտնյուկի վիճակը նկատելի լավացել է։ Բժիշկներն արել են այն ամենն, ինչ հնարավոր է։ Ընտանիքի անդամները աղոթում են նրա համար, որպեսզի հրաշք տեղի ունենա»։

Ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվում էր ինֆորմացիա, ըստ որի 48-ամյա աստղի մոտ քաղցկեղի վերջին աստիճանն է հայտնաբերվել, սակայն այդ ինֆորմացիան դեռ ոչ հաստատվում, ոչ էլ հերքվում է Զավորոտնյուկի ընտանիկի անդամների եւ հարազատների կողմից։

Լուսանկարները՝ Instagram, Global Look Press



© NEWS.am STYLE