Ամեն ինչ ու միանգամից․ «Ընկերները» ֆիլմի Ռեյչելի ոճով՝ Ralph Lauren-ի ուլտրաոճային հավաքածուն (ֆոտո)

19:18   19 սեպտեմբերի, 2019

Ամերիկյան Ralph Lauren բրենդը թողարկել է հատուկ հավաքածու, որը նվիրված է «Ընկերները» սերիալին եւ դրա հերոսուհիներից մեկին՝ Ռեյչել Գրինին, որն սերիալում երկար տարիներ «աշխատել է» բրենդում։ Հավաքածուն նվիրված է սերիալի 25-ամյակին․ առաջին սերիան էկրան է բարձրացել 1994թ․-ի սեպտեմբերի 22-ին։

Rachel Green GIF by Friends

Հիշեցնենք, որ ըստ սցենարի Ռեյչելն աշխատանքի է ընդունվել Ralph Lauren, ժամանակի ընթացքում ղեկավարել է ընկերության մի բաժին եւ նույնիսկ դարձել է Լորենի հետ սիրավեպի հերոսուհին։ Նա նույնպես հայտվել է 6-րդ եթերաշրջանի 8-րդ սերիայում։ Հիշու՞մ եք այդ դրվագը։

Նոր հավաքածուն այդպես էլ կոչվում է Rachel Green, որը ներառում է տաբատներ, կիսաշրջազգեստներ, զոլավոր կոստյումներ, մինի եւ միդի կիսաշրջազգեստներ, թավշյա ժակետներ։

Հավաքածուն վաճառքում կլինի կայքում՝ սեպտեմբերի 22-ից։



© NEWS.am STYLE