Նորաձեւության շաբաթ Լոնդոնում․ ամենագեղեցիկ street style կերպարները (ֆոտո)

20:11   19 սեպտեմբերի, 2019

Լոնդոնում  ավարտվեց Նորաձեւության շաբաթ, որը հավաքել էր աշխարհի ամենահայտնի դեմքերին, դիզայներներին, մոդելներին ու նորձեւության աշխարհի սիրահարներին։ Ոչ պակաս հետաքրքիր տեսք ունեին լոնդոնյան փողոցներով զբոսնող հյուրերը, որոնք իրականում հագուստների ցնցող համադրությամբ էին։

Նորաձեւության շաբաթվա շրջանակներում կարելի էր հանդիպել վառ «աութֆիթեր», որոնցում միջոցառման հյուրերը միացրել էին բրիտանական ոճն ու թրենդային դետալները։

Նորաձեւության մայրաքաղաքում լոնդոնյան հարյուրավոր նորաձեւության սիրահարներ փորձարկումներ են արել գույների, չափսերի եւ կտորների հետ։ Պապարացիների կողմից արված լուսանկարներում կարելի է տեսնել էկո կաշվից էլեմենտներ, անիմալիստական պրինտներ, կոստյումներ, միդի կիսաշրջազգեստներ, over-size ժակետներ, ամառային բարձրակրունկներ եւ այլն։

Աղբյուրը՝ 24TV

Լուսանկարները՝ Getty Images



© NEWS.am STYLE