Սուպերմոդել Վինի Հարլոուն իր մեծամտությամբ խիստ զայրացրել է երկրպագուին

23:18   19 սեպտեմբերի, 2019

Կանադացի սուպերմոդել Վինի Հարլոուն բողոքել է առաջին կարգի թռիչքի հետաձգումից եւ անարգվել է երկրպագուների կողմից, գրում է Wday-ը։

Картинки по запросу winnie harlow airplane

«Ես 4 օր չեմ քնել, իմ թռիչքը հետաձգել են։ Օդանավակայանի հիանալի աշխատակիցներն ինձ ու իմ թիմի անդամներին օգնեցին արագ թռիչքով մեկնել, սակայն մենք ստիպված էինք հրաժարվել բիսնես դասի տեղերից, որպեսզի առավոտյան 6-ին կարողանանք տեղ հասնել։ Հականում եմ, որ ոմանք համար դա կարող է մանրուք լինել, սակայն, երբ ինքնաթիռը ձեզ համար ննջասենյակ է, իսկ թռիչքը՝ տարվա ամենախառը ժամանակաշրջանից հանգստանալու միակ վայրը։ Անկախ ամեն ինչից ես շնորհակալ եմ, քանզի Աստծո գործերն անքննելի են, ամեն ինչ իր պատճառն ունի։ Այստեղ տեղ չունի ամենօրյա գլամուրը, որպեսզի լինես հաջողակ եւ հասնես քո նպատակներին, պետք է անեք այն, ինչ պետք է անեք, առօրյա աշխատանքն էլ երբեք չի ավարտվում», - գրել է Վինին։

Մոդելի երկրպագուները հավանության չեն արժանացրել նրա բողոքը եւ մեծամտության համար քննադատել են։ «Մարդիկ ամեն օր թռիչքներ են իրականացնում էկոնոմ դասով, դրա մեջ մի վատ բան չկա», - գրել են երկրպագուները։

Այնուհետեւ Վինին հանդես է եկել արդարացումով։ Նրա խոսքերով, եթե ինքնաթիռի սրահի սպասարկումն իրականում նշանակություն ունենար, ապա նա կսպասեր հաջորդ թռիչքին։ Իրականում իր գրառմամբ նա ցանկացել է ցուցադրել, որ աշխատանքն իր համար ավելի կարեւոր է, քան այն միջոցը, որով նա կհասնի դրան։

Լուսանկարները՝ Samir Hussein / Contributor / WireImage / Getty Images



© NEWS.am STYLE