Մկրտիչ Արզումանյանը ներկայացրել է հերթական հումորային կերպարը

22:36   19 սեպտեմբերի, 2019

Դերասան, հումորիստ Մկրտիչ Արզումանյանը գրեթե միշտ յուրօրինակ կերպով է արձագանքում տեղի ունեցող հանրային իրադարձություններին: Դերասանի էջը լի է զվարճալի ու դրական հրապարակումներով։

Մկրտիչ Արզումանյանն իր միկրոբլոգում նոր լուսանկար է հրապարակել, որում իր հետեւորդներին ու երկրպագուներին ներկայացել է հումորային կերպարում։ Այն հայտնի հաղորդումից իր կերտած կերպարներից  մեկն է։ Կադրին կից Մկրտիչ Արզումանյանը գրել է․ «Windows 10-ը դրիմ»։

Ավելի վաղ NEWS.am STYLE-ը Մկրտիչ Արզումանյանի հետ զրուցել է նոր դերի մասին եւ ոչ միայն:

Կերպարիս անունը Մամիկոն է, նա իրավաբան է, աշխատում է օլիգարխ-մարզպետի մոտ եւ տեղյակ է այդ անձնավորության մասին ամեն ինչից՝ թե անձնական, թե գործնական քայլերից: Դերը շատ բարդ է, ինչի համար միայն ուրախ եմ, քանի որ այն ենթադրում է շատ դինամիկ խաղ. եթե մեկ վայրկյան այն թուլացնես, պարզապես չես կարողանա համոզել հանդիսատեսին, որ այդպիսի ծանր ու ծայրահեղ իրավիճակում ես: Սա լրիվ այլ կերպար է, եւ կփորձեմ լավագույնս ներկայացնել հանդիսատեսին, -ասել էր նա։ 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին երեւանյան հանդիսատեսը Մկրտիչ Արզումանյանին կրկին կտեսնի երգիծական ժանրում: Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում կլինի ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#SaveՄիլիոն» նոր ներկայացման պրեմիերան, որի գլխավոր հերոսին մարմնավորում է Մկոն: Առանցքային դերերում հանդես կգան նաեւ Լեւոն Հարությունյանը, Սերգեյ Գրիգորյանը, Էվա Խաչատրյանը եւ Վիկտորիա Սահակյանը:



© NEWS.am STYLE