«Всегда твой ахпер»․ Սոսո Պավլիաշվիլին Երեւանում ավելի «իմաստուն» է դարձել (վիդեո)

12:02   20 սեպտեմբերի, 2019

Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին, որն օրերս ելույթ է ունեցել Երեւանում, հուզիչ հոլովակ է հրապարակել մայրաքաղաքից՝շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար։ Երգիչը տեսանյութով կիսվել է իր Instagram-ում՝ Զվարթնոց օդանավակայանից՝ մինչեւ թռիչքը։

View this post on Instagram

A post shared by Сосо Павлиашвили (@soso_pavliashvili_official) on

«Այս ուրախության, երջանկության, սիրո օրերի համար, շնորհակալ եմ քեզ,հարազատ Երեւան։ Բարի, արժանի, քնքուշ վերաբերմունքի համար։ Ես մեկնում եմ, սակայն անպայման կհանդիպենք։ Այս օրերի ընթացքում ավելի ուժեղ ու ավելի իմաստուն դարձա․․․», - հրապարակված հոլովակում ասել է երգիչը։

Երգիչը խոստովանել է, որ արդեն կարոտում է Երեւանը։ Տեսաուղերձը երգիչն ավարտել է «միշտ քո ախպեր, Սոսո Պավլիաշվիլի» խոսքերով։



© NEWS.am STYLE