Ռուդինշտեյնն իր այժմյան հարաբերությունները համեմատել է Ջիգարխանյանի նախկին ամուսնության հետ

13:12   20 սեպտեմբերի, 2019

Պրոդյուսեր Մարկ Ռուդինշտեյնը Россия-1» հեռուստաալիքի «Судьба человека» հաղորդման տաղավարում իր քաղաքացիական կնոջ հետ հարաբերությունները, որն իրենից փոքր է 34 տարով համեմատել է իր ընկերոջ՝ Արմեն Ջիգարխանյանի եւ դաշնակահարուհի Վիտալինա Ցիբբոլյուկ-Ռոմանովսկայայի հարաբերությունների հետ։

«Իմ երրորդ կինն ինձ սկզբում դուր չեկավ։ Նա ինձ մոտ աշխատանքի էր ընդունվել «Կինոտավրում»։ Ես նրան վռնդել եմ։ Նա կրկին ընդունվեց։ Աշխատանքի համար անհրաժեշտ դարձավ։ Իսկ ի՞նչ կվերցնես ծեր մարդուց։ Այն ժամանակես 60 տարեկան էի։ Սիրո ժամանակը չէր։ Պարզապես բարի մարդ էր անհրաժեշտ կողքիս, որն էլ դարձավ Նատաշան», - հայտարարել է պրոդյուսերը։

Ինչպես ասել է դերասանը երիտասարդ կինն արդեն երկար տարիներ խնամում է իրեն։ Օգնություն նրան անհրաժեշտ էր հատկապես վիրահատությունից հետո։ Նա հետեւում էր, որ ժամանակին ընդունեմ դեղերս։ «Ընդհանուր առմամբ մեր հարաբերություններում նույնպիսի իրավիճակ էր, ինչ Ջիգարխանյանի մոտ էր։ Սակայն ես Ջիգարխանյանի չափ գումար չունեի», - ծիծաղել է պրոդյոսերը։

Ինչպես նա նշել է, Նատաշային համարում է իր կինը, չնայած այն փաստին, որ հարաբերությունները գրանցված չեն։ Նրանք միասին են արդեն 18 տարի։ «Մենք չենք օրինականացնում, նա իր բնակարանն ունի։ Մեզ մոտ մարդկային ազատ հարաբերություններ են։ Չգիտեմ նրան ինչ է հարկավոր ինձնից», - հայտարարել է Ռուդինշտեյնը։

Աղբյուրը՝ Телепрограмма
Լուսանկարը՝ GLOBALLOOKPRESS.COM


© NEWS.am STYLE