Երեկոյան երկարափեշ զգեստ, վառ շպար․ Ալինա Մարտիրոսյանը՝ շքեղ կերպարում

17:03   20 սեպտեմբերի, 2019

Սոցցանցերի իր միկրոբլոգերում ակտիվ դերասանուհի Ալինա Մարտիրոսյանը հաճախ է գրառումներ կատարում այս կամ այն քաղաքական, հասարակական հարցերի, խնդիրների ու երեւույթների մասին, պարբերաբար ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակում:

Դերասանուհին իր Instagram-ում  նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է շքեղ կերպարում։ Կադրում դերասանուհին կրում է մուգ կանաչ երանգի, խորը դեկոլտեով, երկարափեշ երեկոյան զգեստ։ Նա գեղեցիկ շպարով է․ ընդգծված աչքեր եւ մեղմ երանգի շուրթեր, վարսերը գեղեցիկ հավաքված են։ Շքեղ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։

Նշենք, որ ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել, որում կրկին անգամ ներկայացել էր շքեղ կերպարում։ Կադրում դերասանուհին կրում էր բաց երանգի երեկոյան զգեստ։ Նա գեղեցիկ շպարով էր․ ընդգծված աչքեր եւ մեղմ երանգի շուրթեր, վարսերը կիսով չափ հավաքված էին։ Հրապարակմանը կից Ալինա Մարտիրոսյանը անգլերեն լեզվով գրել էր․ «Հարսանեկան երեկույթ»։



© NEWS.am STYLE