Ում են մտադրվել սիրեկաններ դարձնել «Գահերի խաղ»-ում

16:12   20 սեպտեմբերի, 2019

«Սառույցի եւ կրակի պոեմի» հեղինալ Ջորջ Մարտինը մտադրվել է «Գահերի խաղ»-ի հերոսներ Արյա Սթարքին ու Ջոն Սնոուին սիրահարնել դարձնել, հայտնում է The Sun-ը։

Վեպի 1993թ․-ի սեւագրերում, որը ուղարկվել է հրատարակություններին, Քեյթլին Սթարքը երեխաների՝ Բրանի եւ Արյայի հետ օգնության է դիմում գիշերայի պարեկ Ջոնին։ Սնոուն պետք է նրանց ետ ուղարկի, քանի որ պահակախմբում կարող են միայն տղամարդիկ լինել, սակայն Արյայի հանդեպ զգացմունքների պատճառով չի կարողանում դա անել։

Արդյունքում Բրանի ու Ջոնի միջեւ կոնֆլիկտ է տեղի ունենում։ Նրանց կռվի ընթացքում Արյան հասկանում է, որ սիրահարվել է Ջոնին, որը հանդիսանում է ոչ միայն իր խորթ եղբայրը, այլեւ պահակախմբի զինվոր, որը երդվել է ամուրի մնալ։

Սա շարունակվել է մինչեւ վերջին գիրքը, որում կբացահայտվի Սնոուի ծագումը։ Նշվում է, որ Մարտինը պլանավորել է սյոե գրել, որում Տիրիոն Լանիստերը սիրահարվում է Արյայի եւ դառնում է Ջոն Սնոուի հակառակորդը։

Հատկանշական է, որ բարեկամների միջեւ ինտիմի թեման սերիալում նորություն չէ։ Հենց առաջին սերիայից պարզ է դառնում, որ Սերսեյ եւ Ջեյմի զույգերը սիրեկաններ են, իսկ վերջին եթերաշրաջաններում պարզվում է, որ Ջոն Սնոուն սիրահարվում է իր հարազատ մորաքույր Դեյեներիս Թարգերիենին։



© NEWS.am STYLE